Համացանցում գրում են Պրիգոժինի զինված ապստամբության գործով ռուս գեներալ Սուրովիկինի ձերբակալության մասին․ ինչ է հայտնի
Ռուսամետ թելեգրամյան ալիքները տարածում են «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբության գործով ռուս գեներալ Սերգեյ Սուրովիկինի ձերբակալության մասին չհաստատված տեղեկություններ։
«Romanov Лайт» թելեգրամյան ալիքի տվյալներով՝ Սուրովիկինին «տարել են» Լեֆորտովոյի քննչական մեկուսարան կիրակի՝ հունիսի 25-ին։
«Սուրովիկինը շաբաթ օրվանից (հունիսի 24-ից)չի երևացել, հստակ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում «գեներալ Արմագեդոնը», վարկած կա, որ նա հարցաքննվում է», - այսօր ավելի վաղ գրել էր «Рыбарь» թելեգրամյան ալիքը:
Այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։
The New York Times-ը, հղում անելով արևմտյան հետախուզության հաղորդագրություններին, հայտնում է, որ Պրիգոժինը Սուրովիկինին նախապես հայտնել է իր ծրագրերի մասին, որոնք, ըստ հրապարակման, բաղկացած են եղել Շոյգուին և Գերասիմովին պատանդ վերցնելու մեջ։
«Այժմ այս իրադարձությունների շուրջ շատ են լինելու տարբեր շահարկումներ, բամբասանքներ և այլն։ Կարծում եմ՝ սա նման օրինակներից մեկն է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարուղար Դմիտրի Պեսկովը NYT-ի հրապարակման մասին։
Պրիգոժինի զինված ապստամբության մեկնարկից հետո Սուրովիկինը տեսաուղերձ է հրապարակել «Վագների» խմբի-ին այն դադարեցնելու խնդրանքով, որը, ի թիվս այլ բաների, հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության թելեգրամյան ալիքում:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրան...
Արցախի ՊՆ հայտարարությունը՝ Մարտակերտում իրավիճակի մասին
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկակ...
Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ Տեղեկությունը հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի ուղղությամբ կիրառել է նաև ականանետ․ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ա...