«Ադրբեջանը միայն Աղդամով է թույլ տալիս հումանիտար բեռների տեղաշարժը». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում հումանիտար բեռների տեղաշարժը Երևանից Ստեփանակերտ վերականգնելու համար։
Ադրբեջանը չի համաձայնում նշելով, որ միայն Աղդամով է թույլ տալիս տեղաշարժը։
Եվս մեկ անգամ արձանագրենք, որ սա նոյեմբերի 9֊ի կոպիտ խախտում է։ Բացի այդ, Ադրբեջանն իր գործողություններով նպատակ ունի վերջնականապես կազմաքանդել բնականոն կյանքն Արցախում, հասնել պետական ինստիտուտների վերացմանը` դրանով իսկ կազմալուծելով Արցախի հանրապետությունն ու դուրս հանելով բնակչությանը։
Ցավոք, Փաշինյանի վարած քաղաքականությունը միայն նպաստում է այս քայլերի իրագործմանը։ Երբ ագրեսիայի հետևանքով հրաժարվում ես քո կենսական իրավունքների պաշտպանությունից, դրանով իսկ քո հակառակորդին դրդում ես նոր ագրեսիաների, հատկապես այն դեպքում, երբ հակառակորդդ ագրեսիվ է, ռազմատենչ ու հայատյաց...»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...