ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրամատորսկում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով կան 3 զոհ, ավելի քան 25 վիրավոր, այդ թվում՝ երեխա
Կրամատորսկի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս 25-ը վիրավորվել են, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Երմակը հաստատում է տեղեկությունը, որ վիրավորների թվում կա մեկ երեխա։
Երեքշաբթի երեկոյան ռուսական բանակը երկու հրթիռ է արձակել, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ С-300 համալիրից Կրամատորսկի կենտրոնում և մոտակա Բելենկոե գյուղում։
Կրամատորսկում հրթիռը հարվածել է սննդի օբյեկտին, ավերել այն և մոտակա տները։ Հարվածից հետո առաջին րոպեներին արձանագրվել է երկու զոհ, սակայն փլատակների մաքրումը շարունակվում է։
Կրամատորսկ քաղաքը Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնեցկի մարզի վարչական կենտրոնն է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական մեքենա, ոստիկաններ. իրավիճակը` Ռոստովի կենտրոնում
Ռոստովի մարզում տեղի ոստիկանությունը հայտարարել է պլան «Крепость», գրում են ռուսական թելեգրամյան ալիքները։Մարզի ՆԳՆ գլխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը պատրաստվում է ԼՂ-ում «Վրեժ–3» գործողության. ադրբեջանագետ
«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը», սրա մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծվել է Լվովը․ կան զոհեր և վիրավորներ
Լվովում գիշերը ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։ ...
Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրան...