Պուտինը հայտնել է՝ որքան գումար է պետությունը վճարել «Վագներ»-ին
Պետությունն ամբողջությամբ ապահովել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության զինծառայողների հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ամբողջ «Վագներ» խմբի ապահովումն իրականացվել է պետության կողմից՝ պաշտպանության նախարարությունից, պետբյուջեից մենք ամբողջությամբ ֆինանսավորել ենք այդ խմբին»,- ասել է ՌԴ ղեկավարը։
2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիսը իշխանությունները մասնավոր ռազմական ընկերությանը վճարել են ավելի քան 86 միլիարդ ռուբլի, նշել է պետության ղեկավարը։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում ընկերության սեփականատերը՝ «Կոնկորդ»-ը, 80 միլիարդ ռուբլի է վաստակել՝ «Վոենտորգ»-ի միջոցով սնունդ մատակարարելով բանակին և սննդի ծառայություններ մատուցելով։
«Հուսով եմ՝ ոչ ոք ոչինչ չի գողացել կամ քիչ է գողացել, բայց մենք կզբաղվենք այդ ամենով»,- ասել է Պուտինը՝ խոսելով «Վագներ»-ի ղեկավարության մասին:
Հիշեցնենք, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել:
Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», «դանակով հարված Ռուսաստանի թիկունքին» և «դավաճանություն»։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության ղեկավարն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Կրեմլում ասել են, որ դրա երաշխիքը Ռուսաստանի նախագահի խոսքն է։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...
Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն. ԱՄՆ-ում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայ...