«Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում»․ Մովսես Հակոբյանն արձագանքել է Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը թող բացի կանոնադրությունը և կարդա, թե ես որտեղ գտնվելու իրավունք ունեի, ինքն է այդ կանոնադրությունը հաստատել։
Tert.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է ստուգվի՝ ինչո՞ւ է Մովսես Հակոբյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գտնվել «բունկերում»։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովի նիստին նաև հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկամենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։
Լսելով հարցը, թե ինքը նման խորհուրդ տվե՞լ է, Հակոբյանը պատասխանել է․ «Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում»։
Ճշտող հարցին, թե 7-րդ պաշտպանական շրջանի պաշտպանության հետ կապված որևէ առնչություն ունեցե՞լ է, նախկին բարձրաստիճան զինվորականն ասաց, որ ինքը որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել։
Մովսես Հակոբյանն ի պատասխան տեղեկացրել է, որ չի գնալու և մասնակցելու Քննիչ հանձնաժողովի նիստերին․ «Ես այդ ցիրկին չեմ գնա և մասնակցի»,-ասել նա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...
Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն. ԱՄՆ-ում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայ...