«Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում». Փաշինյան

Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում։ Այս մասին ԱԺ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, սակայն, ինքը մեկ խնդիր ունի։

 

«Երբ, որ թուղթ ու գրիչը վերցնում եմ և սկսում եմ ձևակերպել իմ մեղադրական եզրակացությունը, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»,- նշել է նա։

 

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը նաև ընդդիմության օգնությունն է ակնկալում։

 

«Գալիս և ԱԺ-ում ինձ ասում են, որ Կովսականը տվեցիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրեցիր։ Հետո բացում և տեսնում եմ, որ Կովսական չէ, այլ՝ Զանգելան։ Հարգելի՛ գործընկերներ, ձեր խնդիրը նրանում է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել։

 

Սա քաղաքական ձև չէ։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և զգում, բայց իմ մեղադրական եզրակացությունը գրելիս գալիս և փակուղու առաջ եմ կանգնում, կանգնում եմ՝ Զանգելանի առաջ»,-դիմելով ընդդիմությանն ասել է վարչապետը։

Քաղաքականություն