![«Եղել են խլացնող գործոններ, որ չիմանանք, թե թշնամին որ օրն ու որ ժամին է հարձակվելու». Անդրանիկ Քոչարյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/f03c6953f85d923b2aab3852c01d8c31.webp)
«Եղել են խլացնող գործոններ, որ չիմանանք, թե թշնամին որ օրն ու որ ժամին է հարձակվելու». Անդրանիկ Քոչարյան
![«Եղել են խլացնող գործոններ, որ չիմանանք, թե թշնամին որ օրն ու որ ժամին է հարձակվելու». Անդրանիկ Քոչարյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/f03c6953f85d923b2aab3852c01d8c31.webp)
Պատերազմ սկսելու մասին տեղեկատվություն չունենալը խոսում է նաեւ այն մասին, որ մենք բանակում եւ ընդհանրապես ուժային կառույցներում հսկայական անելիք ունենք: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պյմանավորված, որ 2020-ի սեպտեմբերի բանակը չի իմացել հարձակման մասին, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն այդ մասին մեզ որեւէ բան չի հայտնել:
«Մենք այս ամենից պետք է դասեր քաղենք, բանակը պետք է թերություն չունենա, պետք է լինի այս ամենը պրոյեկտվի բոլոր ուժային կառույցների վրա: Ամեն ինչ պետք է ստերիլ լինի»,-ասել է նա:
Հարցին՝ դուք օբյեկտիվ համարո՞ւմ եք ինդիկատորներով մոտեցող պատերազմը չզգալը, նաեւ այն, որ ռուսական կողմն է հայտարարել, որ եթե հայկական կողմը սադրանքների չդիմի, ամեն ինչ լավ կլինի, Քոչարյանը պատասխանել է. «Այո, եղել են խլացնող գործոններ, որ չիմանանք, թե թշնամին որ օրն ու որ ժամին է հարձակվելու:
Անընդհատ խոսվում է 5-րդ շարասյան մասին, դրանք ինչ-որ ձեւով օգտագործելու մասին: Կարծես բոլորն զգում են, որ ինչ-որ ուժեր կան, որոնք նպաստել են ինչ-որ ուժերի շահերին: Բայց մեր բոլոր ուժերը պետք է նպաստեին մեր երկրի շահերին»: