Կրկին երկրաշարժ է եղել Թուրքիայում

Թուրքայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տեղեկացմամբ՝ երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգի (պատմ․ Մարաշ) Գյոքսուն շրջանում երկրաշարժ է գրացնվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

 

Երկրաշարժը տեղի է ունեցել երեկոյան 21:21-ին՝ էպիկենտրոնում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն՝ զոհերի թիվը գերազանցել է 50.000-ը:

Քաղաքականություն