Բաքուն բացասաբար է արձագանքել Արցախի հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու Երևանի գաղափարին
Բաքուն բացասաբար է արձագանքել Արցախի հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու Երևանի գաղափարին։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ «անընդունելի են հայկական կողմի փորձերը չարաշահելու հայազգի բնակիչների «իրավունքների և անվտանգության» հարցը»։
«Ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ, և անհրաժեշտ է վերջ տալ գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև կործանարար ձևով խոչընդոտելուն», - ասված է Բաքվի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը վստահություն էր հայտնել, որ ստեղծված իրավիճակից լավագույն ելքը Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով անհրաժեշտ է և կենսական:
Նմանատիպ հոդվածներ
«Պրիգոժինը նվաստացրեց Պուտինին». Միխայիլ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հիասթափված է Ռուսաստանում իշխանությունը զավթելու փ...
Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն. ԱՄՆ-ում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայ...
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...