Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են տեղի ունենում
Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ մայրաքաղաքում անցկացվում են անվտանգության ուժեղացման գծով հակաահաբեկչական համալիր միջոցառումներ:
Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը քաղաքացիներին կոչ է արել խուսափել շրջանի հարավային ուղղությամբ երթևեկելուց:
Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի փոխանցմամբ՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել նաև Վորոնեժի շրջանում։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։
Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները «ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ» թիկունքի ճամբարներին հարված հասցնելու» մասին, չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Երասխում կրակ է բացել տրակտորի ուղղությամբ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ն...
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերա...
Բելառուսում կործանվել է ռուսական ռազմական Մի-24 ուղղաթիռ
Բելառուսում կործանվել է ռուսական ռազմական Մի-24 ուղղաթիռ: Վթարը տեղի է ունեցել մայրուղու Իվացևիչի և Բարանովիչի միջև ընկա...
Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում...