Հնդկաստանը պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու հարցում
Հնդկաստանը պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու հարցում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«COVID համավարակն ու ուկրաինական հակամարտություն հատկապես ազդել են Գլոբալ Հարավի երկրների վրա։ Կարծում ենք, որ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է, որ միավորվեն բոլոր երկրները։ Ուկրաինայում իրադարձությունների ամենասկզբին Հնդկաստանը շեշտը դրել է երկխոսության և դիվանագիտության միջոցով վեճերը լուծելու վրա», – հայտարարել է նա։
Մոդին ընդգծել է, որ Հնդկաստանը պատրաստ է «ցանկացած ներդրում ունենալ խաղաղության վերականգնման հարցում»։
Նշենք, որ Հնդկաստանի վարչապետն ԱՄՆ–ում է գտնվում պետական այցով։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...
«Պրիգոժինը նվաստացրեց Պուտինին». Միխայիլ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հիասթափված է Ռուսաստանում իշխանությունը զավթելու փ...