«Ադրբեջանի նպատակն է, որ մարդիկ սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում». Տաթևիկ Հայրապետյան
«Արցախում իրավիճակն իրոք ծանր է ու ծանր է՝ հատկապես վերջին կես տարվա ընթացքում: Ադրբեջանը գնալով օղակը սեղմում է»,- «Ռեվյու» հաղորդման եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:
«Սա անտեսելու խնդիր չէ, սա այն հարցն է, որով Ադրբեջանը փորձում է վերջնական մեխը խփել Արցախի վրա: Եթե հետևեք ադրբեջանական մեդիադաշտին ու հնչող կարծիքներին, հստակ ասում են՝ նպատակը որն է. ասում են՝ մենք ուզում ենք, որ մարդիկ, կոպիտ ասած, սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում Ադրբեջանի հետ: Էդ օղակն էդ նպատակով է սեղմվում»:
Նրա խոսքով՝ նայելով ՀՀ ԱԳ նախարարության պահվածքին, տպավորություն է՝ կարծես ոչինչ չի կատարվում, իսկ Փաշինյանն իր գործողություններով իրավիճակը փակուղի է մտցրել:
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...