Վահե Ղազարյանի կինը պաշտոն է ստացել. «Հրապարակ»
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կինը` Լուսինե Մելիքսեթյանը պաշտոն է ստացել: Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Վերջինս հունիսի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի Նորք-Մարաշ վարչական շրջանի կրթության բաժնի պետի պաշտոնում: Ղազարյանի կինն Իջևանի թիվ մեկ հիմնական դպրոցում քիմիայի ուսուցչուհի է եղել, սակայն ամուսնու՝ պաշտոն ստանալուց հետո, ինչպես տեսնում ենք, ընտանյոք հանդերձ տեղափոխվել են Երեւան եւ անգամ պաշտոնների են նշանակվում: Երևանի քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը, նշելով, որ Ղազարյանի կինն այդ պաշտոնում նշանակվել է հունիսի սկզբին:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ Վահե Ղազարյանի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանն անցած տարի բնակարան է գնել, որի համար «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ընկերությանը, որպես փոխառություն, վճարել է 22 մլն դրամ։ Բանկում նա ունի 598 եվրո եւ 374 մլն դրամ, իսկ որպես կանխիկ միջոցներ հայտարարագրել է 2 մլն դրամ։ ՆԳ նախարարի կնոջ եկամուտը 2022 թվականին կազմել է 24 մլն դրամ, որից 22 մլն-ը հիփոթեքի վարկն է «Ամերիաբանկից», 2․4 մլն դրամը՝ աշխատավարձ Երեւանի քաղաքապետարանից։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...