Ուկրաինական հակահարձակումը չի արդարացնում ԱՄՆ-ի սպասումները․ Պենտագոնի աղբյուր
Ուկրաինական հակահարձակումը չի արդարացնում ԱՄՆ-ի սպասումները, Ուկրաինայի զինված ուժերը մեծ կորուստներ են կրում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։
Լրատվամիջոցն ընդգծել է, որ Սպիտակ տունը «շարունակում է լավատեսորեն տրամադրված մնալ» և պատրաստվում է սպասել ուկրաինական «հարձակման» գնահատման մասին տվյալերի հրապարակմանը առնվազն մինչև հուլիս։
Հեռուստաալիքի աղբյուրները նշել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ծանր կորուստների մասին: Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությունը հույսը դրել էր «բլիցկրիգի» վրա, սակայն Կիևում ակնհայտորեն թերագնահատել էին ռուսական բանակի պատրաստվածությունը։
Նշենք, որ ըստ The Wall Street Journal-ին հարցազրույց տված ԱՄՆ բանակի գնումների բաժնի ղեկավար Դագ Բուշի՝ ԱՄՆ-ն Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկզբից կրկնապատկել է արկերի արտադրությունը: Նա նաև հավելել է, որ պետությունները նախատեսում են մինչև այս տարվա վերջ արկերի արտադրությունը հասցնել ամսական 80 հազար միավորի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահ...
Արցախում ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջա...
Պրիգոժինը խոստանում է լուծել «Ռուսաստանը խայտառակած դավաճանների և հանցագործների հարցը»
Մեր երկրի ղեկավարությունը մոռացել է արդարություն բառը և այդ պատճառով իրենք կպատժվեն։ Այս մասին Ateo Breaking թելեգրամյան...
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրու...