Հասկացել եմ՝ չպետք է օգտագործեմ այդ խմիչքը, դրանից դրդված շպրտել եմ ձեռքիցս. Փարաքարի համայնքապետը՝ գիշերային ակումբում կատարվածի մասին
Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը վստահեցնում է՝ անցած ամիս Թաիրովի գիշերային ակումբներից մեկում իր անվանն առնչվող միջադեպի ժամանակ ինքը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: «Ես վեճի մեջ չեմ եղել, ընդհանրապես գինովցած չեմ եղել այդ օրը։ Ուղղակի դա արարք էր, որը անկախ ամեն ինչից՝ ստացվեց: Երեւույթը սիրուն չէր, ես վիրահատված եմ եղել, այդ ընթացքում հասկացել եմ, որ չպետք է խմեմ, օգտագործեմ այդ խմիչքը, դրանից դրդված շպրտել եմ ձեռքիցս։ Դա է եղել, ուրիշ ոչ մի բան չկա»,-Aravot.am-ին պատմել է Դավիթ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերային ակումբում համայնքապետը ձեռքի բաժակն է նետել պատին: Մեր հարցին՝ իսկ ձեզ ստիպո՞ւմ էին խմել, համայնքապետը պատասխանեց՝ ոչ, ինձ ոչ ոք չի կարող ստիպել: Համայնքապետն ասաց, որ գիշերային այդ ակումբում իր մասնակցությամբ ոչ մի վեճ, հայհոյանք չի եղել. «Դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ էլ փորձել, որ խմեմ»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...