Ձերբակալվել են Սիրիայում ծայրահեղ ահաբեկչական կազմակերպությունների կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացիներ
Ձերբակալվել են արտասահմանում ապօրինի զինված կազմավորումներին մասնակցած ու դրանց անդամ հանդիսացող Ադրբեջանի քաղաքացիներ:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել և միջազգային հետախուզման մեջ են մտել Ադրբեջանի քաղաքացիներից կազմված խմբի անդամները, ովքեր զինված ընդհարումներին մասնակցելու նպատակով գործել են խմբերի կազմում։
Ահաբեկչական այս խմբերը կրոնական ատելության, կրոնական արմատականության և կրոնական մոլեռանդության հիման վրա անօրինական կերպով Սիրիայի տարածք են անցել, ներգրավվել են Իդլիբ քաղաքի հատուկ ճամբարներում անցկացվող զորավարժություններին: Նրանք տարբեր տեսակի հրազենի կիրառման դասընթացներ են անցել և մասնակցել մարտերին «Թայֆաթուլ Մանսուրա» անօրինական զինված խմբավորման կազմում։
Հարուցված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել են այն վայրերը, որտեղ թաքնվել են վերոնշյալ հանցավոր արարքները կատարած Ադրբեջանի 13 քաղաքացիները: Հրապարակվել են բոլորի անունները։
Միջազգային հետախուզման համար իրավական փոխօգնության ընթացակարգի շրջանակներում նրանք կալանավորվել են և տեղափոխվել Ադրբեջան։
Վերոնշյալ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել որպես մեղադրյալներ: Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...