Լևոն Զուրաբյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթին։
«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի բեմադրած շոուն վերահաստատեց իմ այն պնդումը, որ վերջինս այլեւս մեր պետության համար որեւէ օգտակար բանով չի զբաղվելու եւ իր կյանքի մնացորդը նվիրելու է մեր ժողովրդի եւ պատմության առաջ աղետաբեր պատերազմի իր մեղքերը մաքրելու եւ արդարանալու անպտուղ գործին։
Քննիչ հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լիներ պարտության պատճառները հայտնաբերելը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը։ Խոսքը և պատերազմական ջանքերի, և զինամթերքի ու սպառազինությունների մատակարարման, և հետախուզության, և մոբիլիզացիայի, և ռազմական լոգիստիկայի կազմակերպման մասին է, որի գլխավոր պատասխանատուն եղել է ոչ այլ ոք, քան ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաեւ պետք է վաղուց հեռացված լիներ երկրի կառավարումից այդ ամենը ձախողելու համար։
Այն հանգամանքը, որ Փաշինյանը իր ցուցմունքի մեջ կենտրոնանում է միայն հենց դիվանագիտական գործընթացի վրա, միեւնույն ժամանակ՝ ե՜ւ այլ բնագավառներում տապալման պատասխանատվութնունից խուսափելու փորձ է, ե՜ւ ենթագիտակցական խոստովանություն, որ առաջին հերթին հենց դիվանագիտության ձախողմամբ է նա այս աղետը բերել մեր ժողովրդի վրա»,- գրել է Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ ինքն այս թեմային կանդրադառնա առանձին հոդվածով։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության մարտահրավերները». ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը, որ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն՝...
«Առանց Արցախի, ՀՀ-ի գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան այսօր». բարոնուհի Քերոլայն Քոքս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով անդրադարձել է Հայաստանում...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...