Կենտրոնական Բանկը ռուսների սառեցված ակտիվներն ապաբլոկավորելու տարբերակներ է մշակում

Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտնել է, որ ՌԴ- ի ԿԲ-ն տարբերակներ է մշակում Ռուսաստանի քաղաքացիների սառեցված ակտիվները «C» տիպի հաշիվների(նախատեսված են ոչ ռեզիդենտի կողմից ռուսական արժույթով արտարժույթի առքուվաճառքի գործարքներ իրականացնելու համար)հետգնման սխեմայի միջոցով վերականգնելու համար: Այս մասին Նաիբուլինան հայտարարել է Դաշնության Խորհրդի իր ելույթի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը: 

 

«Դիտարկվում են տարբերակներ, որոնք կարող են կապ ունենալ սառեցված ակտիվների փոխանակման հետ, չնայած՝ դա բարդ խնդիր է` ներառյալ նաև այն,որ սառեցված ակտիվները հնարավոր լինի հետ գնել «C» տիպի հաշիվների միջոցով»,- նշել է ՌԴ ԿԲ ղեկավարը՝ հավելելով, որ ՌԴ-ի ֆինանսական սեկտորը հաղթահարել է ճգնաժամային 2022ը, բայց դա դեռ չի նշանակում , որ այն ամբողջապես անխոցելի է: Նա ընդգծեց, որ ՌԴ-ի ԿԲ-ն հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսական կայունության ռիսկերին: 

Ավելի վաղ Նաբիուլինան հայտարարել էր ,որ ՌԴ-ի տնտեսությունը մոտ է ՌԴ-ի 2021 թվականի տնտեսական ակտիվության մակարդակի վերականգնմանը: Միաժամանակ նախազգուշացրել է՝ թեև վատագույն կանխատեսումները չեն իրականացել , դա չի նշանակում, որ «փորձությունները ետևում են»:

Քաղաքականություն