Հրավառությունները հնարավոր կլինեն բացառապես տոնական օրերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է հրավառության նյութերին։
Օրենքի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ պայթուցիկ նյութերի և սարքավորումների տակ կարող էին ներառվել նաև հանքարդյունաբերության ոլորտում օգտագործվող նյութերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել դասակարգել դրանք. «Հրագործական արտադրատեսակների մասով այս պահին առաջարկվում է, որ տարիքային շեմի հետ կապված վերահսկողությունը վերապահվի ՏԻՄ-ին, իսկ պահեստավորման հարցերը, որ անվտանգության առումով լիցենզիայի պահանջներով են, վերապահվի տեսչական մարմիններին»։
Նա նշել է, որ մինչև 18 տարեկաններին չի թույլատրվի վաճառել հրավառության պայթուցիկ նյութեր. «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հրավառ նյութեր հնարավոր կլինի ներմուծել և կիրառել բացառապես տոնական օրերին կամ համայնքային ու պետական միջոցառումներին»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...