Քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահը
2020թ․ պատերազմը քննող հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Պարոն Փաշինյանից հետո էլի կարևոր պաշտոնյաներ պետք է գան։ Արցախի նախագահին ենք պատրաստվում հրավիրել։ Պաշտպանության բանակի հրամանատարին հրավիրել ենք, պարզապես տեղերն ենք փոխելԼ Կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գար մի քիչ ավելի ուշ»,- ասել է Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ըստ Քոչարյանի, նա առաջարկել է քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման վայր. «Պարոն Տոնոյանին երկու անգամ առաջարկել եմ իր ցանկացած ձևաչափով հանդիպում․ մենք գնանք իր մոտ, ինքը գա այստեղ։ Տոնոյանը ընդամենը ասում էր՝ գամ, ուղիղ եթերով բանավիճեմ Փաշինյանի հետ։ Սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չի»։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության մարտահրավերները». ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը, որ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն՝...
«Առանց Արցախի, ՀՀ-ի գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան այսօր». բարոնուհի Քերոլայն Քոքս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով անդրադարձել է Հայաստանում...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...