Մակրոնը կոչ է արել եվրոպական երկրներին ավելի մեծ անկախության ձգտել օդային տարածքի պաշտպանության հարցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել եվրոպական երկրներին ավելի մեծ անկախության ձգտել օդային տարածքի պաշտպանության հարցում՝ ԱՄՆ-ից չափազանց մեծ կախվածությունից խուսափելու համար, գրում է Euronews-ը։
Մակրոնը Փարիզում տեղի ունեցած համաժողովում ունեցած ելույթում հանդես է եկել օդային պաշտպանության սեփական ռազմավարության մշակման օգտին։ «Մենք պետք է իմանանք, թե ինչպիսին է սպառնալիքի հետ կապված իրավիճակը։ Եվ հետո, մենք՝ եվրոպացիներս, ի՞նչ կարող ենք արտադրել: Իսկ հետո՝ ի՞նչ է մեզ պետք գնել»,- ասել է Մակրոնը։ Նա նաև զգուշացրել է՝ անհապաղ չգնել «դարակներում եղածը»։
Քննարկումները կենտրոնացել են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի և բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանության ուղղությամբ, ասել են համաժողովի ֆրանսիացի կազմակերպիչները՝ նշելով, որ Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա ցույց է տվել նման տեխնիկայի կարևորությունն ու արդյունավետությունը։ Օրակարգում է եղել նաև միջուկային զենքի զսպման հարցը։ Հանդիպմանը մասնակցել են դիվանագետներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Հունգարիայից և Ռումինիայից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչներ։
Մակրոնը պնդել է, որ եվրոպական պաշտպանական արտադրողները կառուցեն անկախ ռազմական համակարգեր և տեղափոխեն արտադրությունը մայրցամաք։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի ստանդարտացումը հանգեցրել է եվրոպական կախվածությանը։
«Ամերիկացիները շատ ավելին են ստանդարտացրել, քան մենք, և նրանք իրենք ունեն դաշնային գործակալություններ, որոնք հսկայական սուբսիդիաներ են տրամադրում իրենց արտադրողներին»,- ասել է Մակրոնը։ Նա նաև հավելել է, որ Ֆրանսիայի և Իտալիայի կողմից մշակված Mamba հակահրթիռային համակարգն «այժմ տեղակայվել և գործում է Ուկրաինայում՝ պաշտպանելով հիմնական օբյեկտներն ու մարդկանց կյանքեր։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության մարտահրավերները». ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը, որ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն՝...
«Առանց Արցախի, ՀՀ-ի գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան այսօր». բարոնուհի Քերոլայն Քոքս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով անդրադարձել է Հայաստանում...
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...