ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստանայում ազատ են արձակել բանկի մասնաճյուղում պահվող պատանդներին. կասկածյալը ձերբակալվել է
Աստանայում ազատ են արձակել բանկի մասնաճյուղում պահվող պատանդները։ Հատուկ ջոկատայինները բանկի մասնաճյուղից ազատել են չորս պատանդների, որոնց պահում էր զինված տղամարդը։ Կասկածյալը ձերբակալվել է, հաղորդում է Ղազախստանի ՆԳՆ-ն։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղազախստանի մայրաքաղաքում բանկերից մեկի մասնաճյուղում, ենթադրաբար, զինված տղամարդը մի քանի հոգու պատանդ է վերցրել:Այս մասին հայտնել են երկրի ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Դոստիկ փողոցում գտնվող Կասպիական բանկի շենքում մի տղամարդ փակվել է հիմնարկի այցելուների հետ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը զինված է։ Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները, տղամարդու հետ բանակցություններ են ընթանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահները մայրաքաղաքի բնակիչներին խնդրել են պահպանել հանգստություն և չմիջամտել իրավասու մարմինների աշխատանքին։
Ոստիկանությունը շրջափակել է բանկի մասնաճյուղի շրջակայքը։ Սոցցանցերում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տղամարդը 30 տարեկան է, պատանդները 8 հոգի են, այդ թվում, անվտանգության աշխատակիցը։ Ոստիկանությունը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։
Բանկի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին մասնաճյուղում միայն բանկի աշխատակիցներն են, հաճախորդներ չկան։
«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները բանակցում են աշխատողներին սպառնացող մարդու հետ, ոստիկանության և բանկի բոլոր ուժերն ուղղված են նրան, որ ոչ ոք չտուժի»,- վստահեցրել են բանկից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել: Ահազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին սխա՞լ են զեկուցում. փոսալցման և գծանշման աշխատանքներն ավարտված չեն
Տիգրան Ավինյան ձեզ զեկուցելուց մեկ դուրս է գալիս որ դուք սխալ եք, մեկ զեկուցում են գծանշման աշխատանքները ավարտված են այն...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...