Կոսովոն արգելել է սերբական պետհամարանիշներով մեքենաների մուտքը երկիր
Կոսովոյի կառավարությունն այս գիշեր որոշում է կայացրել արգելել սերբական պետհամարանիշներով մեքենաների մուտքը Կոսովո, հայտարարել է կառավարության խոսնակ Պերպարիմ Կրիեզուն: Այս մասին գրում է Kosov Online-ը։
Կրիեզուն «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին ասել է, որ կառավարությունը Սերբիայի իշխանությունների կողմից Կոսովոյի ոստիկանության երեք անդամների ձերբակալությունից հետո որոշել է բարձրացնել սահմանային հսկողության մակարդակը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով` հաստատությունները որոշել են բարձրացնել սահմանային հսկողության մակարդակը, ուստի, որպես հրատապ քայլ, որոշվել է արգելել սերբական պետհամարանիշներով մեքենաների մուտքը Կոսովո, մինչդեռ անվտանգության կառույցների կողմից իրավիճակի վերլուծությունը շարունակվում է: Իրավապահ կառույցների առաջարկության հիման վրա կձեռնարկվեն հավելյալ գործողություններ»,- պարզաբանել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...