14-ամյա աղջիկը մահացել է թունդ գարեջուր խմելուց հետո. ՌԴ
ՌԴ-ի Եկատերինբուրգի Օրջոնիկիձևսկի շրջանի Սվերդլովսկի մարզում 14-ամյա աշակերտուհին այցելել է ընկերուհուն և թունդ գարեջուր խմել, ինչի հետևանքով անչափահասը մահացել է։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Պարզվել է, որ աղջիկը ընկերոջ հետ գտնվել է վարձակալած բնակարանում և այնտեղ ալկոհոլային խմիչք է փորձել։
«Աղջիկը դժգոհեց վատ ինքնազգացողությունից և գնաց կողքի սենյակ՝ պառկելու։ Արդեն գիշերը ընկերուհին հայտնաբերել է, որ նա ծանր է շնչում, և նրա համար շտապօգնություն է կանչել. դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը»,- ավելացրել է հրապարակումը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ աշակերտի մահվան պատճառ կարող էին դառնալ Անաֆրանիլ հաբերը (հակադեպրեսանտ դեղամիջոց)։ Հենց այս դեղամիջոցն է անհամատեղելի ալկոհոլի հետ:
Դեռահասի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն եղել։ Աշակերտուհին գրանցված չի եղել PDN-ում:
Սպասվում է, որ մահվան ստույգ պատճառը հայտնի կդառնա դիահերձումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Նիգերիայում նավաբեկության հետևանքով 103 մարդ է զոհվել. նրանք վերադառնում էին հարսանիքից
Նիգերիայի հյուսիսում հարսանիքից վերադարձող բնակիչներին տեղափոխող նավը շրջվել է, ինչի հետևանքով զոհվել է 103 մարդ, հայտնո...
Սուդանում մահացել են հայազգի երկու քույրեր
Սուդանի մայրաքաղաք Խարթումում մահացել են հայազգի երկու քույրեր՝ Զվարթ և Արփի Երկանյանները։ Լուրը հայտնում է սփյուռք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Երևանի Արտաշիսյան փողոցում. կան տուժածներ
Երևանի Արտաշիսյան փողոցում ավտովթար է տեղի է ունեցել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությու...
Կրկին երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի արևելյան հատվածում՝ Էրզրումից 37 կմ հեռու 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտն...