Հասարակություն

Եգիպտոսում ռուս տղային հոշոտած շնաձուկը թանգարանային ցուցանմուշ կդառնա

Եգիպտոսում ռուս տղային հոշոտած շնաձուկը թանգարանային ցուցանմուշ կդառնա

Եգիպտոսում ռուսին սպանած և կուլ տված շնաձուկը թանգարանային ցուցանմուշ կդառնա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Al Arabiya-ն։

 

Այժմ ծովային գիտությունների ինստիտուտի և Կարմիր ծովի արգելոցների մասնագետները ձկան դիակը պատրաստում են թանգարանում տեղադրելու համար։

 

Նշենք, որ հունիսի 8-ին հայտնի է դարձել, որ եգիպտական ​​Հուրգադայում շնաձկան հարձակումից մահացել է Ռուսաստանի 23-ամյա քաղաքացի Վլադիմիր Պոպովը՝ հոր աչքի առաջ։  Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է ռուսաստանցու մահը:

 

Եգիպտական ​​հանգստավայրում լողափերը փակվել են արտակարգ իրավիճակից հետո, սակայն հունիսի 11-ին Եգիպտոսի իշխանությունները վերաբացել են դրանք՝ բացառությամբ այն վայրի, որտեղ ռուսը մահացել է։

 

Տեղի իշխանությունները հայտնել են, որ սա Եգիպտոսում 2023 թվականին զբոսաշրջիկի վրա շնաձկան հարձակման միակ գրանցված դեպքն է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250