«Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից». Քերոբյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրությանը։
Քերոբյանի խոսքով` Կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ապահովավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից, ապահովագրել իրենց բերքը։
«Այսքանով համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։ Այսինքն՝ չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրության ընկերություններն անեին։ Դրա համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն փաթեթը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները և գյուղացիները։ Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը և չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է և այստեղ որևիցե լրացուցիչ գործառույթ մեր կողմից չենք տեսնում»,- նշել է նա:
Քերոբյանը նաև վստահեցրել է, որ Կառավարությունը տարեցտարի կտրուկ ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալները.
«Մենք ամեն տարի ավելացնում ենք նոր բերքի տեսակներ։ Այդ առումով կարող եմ ասել, որ այսօր մեր ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից»։
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մաս...
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ ն...
Էրդողանը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալ...