ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վառելիքի բեռնատարի պայթյունի հետևանքով փլուզվել է մայրուղու մի հատված. ԱՄՆ
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում վառելիքի բեռնատարի պայթյունի հետեւանքով փլուզվել է I-95 մայրուղու մի հատվածը, որը միացնում է մի քանի նահանգներ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվականները:
Ֆիլադելֆիայում վառելիքի ցիստեռնը բռնկվել և պայթել է Միջպետական I-95 տակ: Արդյունքում փլուզվել է ամբողջ հյուսիսային վերգետնյա անցումը։ Հաղորդվում է, որ քաղաքում թանձր սեւ ծուխ կա, որը տեսանելի է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Ներկա պահին դեպքի վայրում են շտապօգնության մի քանի ջոկատներ և արտակարգ իրավիճակների այլ ծառայություններ։ Ոստիկանությունը փակել է հյուսիսային և հարավային բոլոր ճանապարհները։ Պայթող դիտահորերի պատճառով հրշեջ-փրկարարները կոչ են անում բնակչությանը հեռու մնալ այդ տարածքներից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում ծեծկռտուքի ժամանակ ռուս զբոսաշրջիկ է մահացել
Ստամբուլում՝ Թաքսիմում, ծեծկռտուքի ժամանակ ռուս զբոսաշրջիկ է սպանվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր Կանադայի անտառային ուժգին հրդեհներից
Համացանցում նոր կադեր են հայտնվել Կանադայի անտառային ուժգին հրդեհներից: Հայտնում են տեղի լրատվականները: Կանադ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճաբանություն Անապայի հյուրանոցներից մեկում․ հնչել են կրակոցներ
Այս գիշեր ՌԴ-ի Անապա քաղաքի հյուրանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ հայտնում է Gazeta.ru-ն։ Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան պայթել է սյանը բախվելուց հետո. կա տուժած. ՌԴ
ՌԴ-ի Կալինինգրադ քաղաքում մեքենան պայթել է սյանը բախվելուց հետո: Հայտնում են տեղի լրատվականները: Ըստ նախնական տեղեկ...