ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզի իշխանությունները ստեղծել են աշխատանքային խումբ, որն զբաղվելու է առնետների հարցով. CNEWS
Փարիզի քաղաքապետարանին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն զբաղվելու է առնետների հետ «համակեցության» հարցերով, այն պարզելու է փարիզցիների կյանքի պայմանների բարելավման ուղիները՝ չնայած քաղաքում ամենուրեք կրծողների առկայության փաստին, տեղեկացրել է CNEWS հեռուստաալիքը։
Որպեսզի «փարիզցիների կյանքն անտանելի չլինի», ստեղծված խումբը պետք է առաջարկի արդյունավետ միջոցներ, հեռուստաալիքի եթերում հայտարարել է Փարիզի առողջապահության հարցերի գծով փոխքաղաքապետ Ան Սույրին։
Նա ընդգծել է, որ խումբը պետք է մշակի «առնետների տարածման դեմ պայքարի հավակնոտ պլան», որի իրականացման համար կգնվեն հազարավոր նոր աղբարկղներ, կտեղադրվեն թույնով լի թակարդներ «այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ կլինի»։
Ստեղծված խումբը պետք է մշակի նաեւ Փարիզի բնակիչների (որոնք իրենց հետեւից աղբը չեն հավաքում) վրա ազդելու միջոցներ։
Ինչպես նշել է Սույրին, առնետները «խնդիր չեն հանրային առողջության համար», չնայած լեպտոսպիրոզի փոխանցողներ են համարվում, որը հիմնականում սպառնում է աղբահավաքներին, որոնք կարող են պատվաստվել։
Քաղաքապետարանի եզրակացությունները ողջունել են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնք մինչ այդ կողմ էին կրծողների դեմ պայքարի «ոչ մահացու» մեթոդներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին սխա՞լ են զեկուցում. փոսալցման և գծանշման աշխատանքներն ավարտված չեն
Տիգրան Ավինյան ձեզ զեկուցելուց մեկ դուրս է գալիս որ դուք սխալ եք, մեկ զեկուցում են գծանշման աշխատանքները ավարտված են այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել: Ահազ...
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անապայի լողափերից մեկում` դելֆինների հայտնվելուն պես, մարդիկ սարսափահար դուրս են եկել ջրից` մտածելով, որ նրանց շնաձուկ է մոտենում
Հուրգադայում տեղի ունեցած ողբերգության մասին լուրերից հետո մարդիկ սկսել են վախենալ ծովից դուրս ցցված լողակներից։ Նույնիս...