ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կտանեք, նույն ծառերից նույն տեղում կտնկեք». Տիգրան Ավինյանը՝ Արմեն Բեգոյանին
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել է Երևանի Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ծառահատման դեպքի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքները։
Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Մերի Մարգարյանը տեղեկացրել է, որ կանաչապատման արագ արձագանքման խմբում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։ Նրա խոսքով՝ խմբում ներգրավված աշխատակիցներն ահազանգ ստանալով զգոնություն չեն ցուցաբերել։
«Պարոն Բեգոյան, կտանեք, նույն ծառերից նույն տեղում կտնկեք»,- հանձնարարեց Տիգրան Ավինյանը։
Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի նախագահ Արմեն Բեգոյանը հայտարարեց, թե իրենց ՀՈԱԿ-ի մեղավորությունը չկա։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանը մանրամասնեց․ «Տիկին Մարգարյանի ասած կանաչապատման խումբը չի ենթադրում պարոն Բեգոյանի հիմնարկը։ Արագ արձագանքման խմբի մասին է խոսք գնում»։
Մերի Մարգարյանն էլ պարզաբանեց, թե նկատողություն տրվել է բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանին ու քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժնի առաջատար մասնագետ Մերի Մարուքյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին սխա՞լ են զեկուցում. փոսալցման և գծանշման աշխատանքներն ավարտված չեն
Տիգրան Ավինյան ձեզ զեկուցելուց մեկ դուրս է գալիս որ դուք սխալ եք, մեկ զեկուցում են գծանշման աշխատանքները ավարտված են այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել: Ահազ...
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անապայի լողափերից մեկում` դելֆինների հայտնվելուն պես, մարդիկ սարսափահար դուրս են եկել ջրից` մտածելով, որ նրանց շնաձուկ է մոտենում
Հուրգադայում տեղի ունեցած ողբերգության մասին լուրերից հետո մարդիկ սկսել են վախենալ ծովից դուրս ցցված լողակներից։ Նույնիս...