ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վահան Քերոբյանը մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին, որը կազմակերպվել էր «ԴԸ ՌԱՆՉ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։ Միջոցառման հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը:
«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է։ Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մեր երկիր է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, սակայն մեզ համար ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է», ֊ նշել է Վահան Քերոբյանը։
Փառատոնն ուղեկցվել է հայկական տարազների ցուցադրությամբ, համերգային ծրագրով ու ինտերակտիվ խաղերով ու մրցույթներով։
Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։
[64babd60208fce79dfb9fa2a35ce6a64.jpg]
[009213533eb61e8c224c4bb60a707c01.jpg]
[0e1489ddc18b6873042f83b581ebab1a.jpg]
[682f86c61039294a0144ac2fbf9d7947.jpg]
[78baf996c21cd187c10ddc6b3de107b6.jpg]
[f47b6bfb134c647a19226966e2d14af4.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...