Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ևս մեկ առանձին վարույթ է քննվում
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին վրաերթի ենթարկելու գործով կա քննվող առանձին վարույթ։
Իրեն առևանգելու օրը Փաշինյանը դուրս էր նետվել մեքենայից, որից հետո «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան փորձել է վրաերթի ենթարկել։
Անդրադառնալով միջադեպի այդ դրվագին, Աշոտ Փաշինյանը նշել է. «Ես դրա մասով արդեն իսկ դիմել եմ։ Այս գործն անջատվել է մեծ գործից, որ նաև պարունակում է այդ հանգամանքը։ Ըստ էության այս պահին շարունակվում է գործի նախաքննությունը, և այս գործը (Գայանե Հակոբյանի մեղադրանքը,- խմբ.) անջատվել է վարույթից որպես առանձին գործ»։
Հիշեցնենք, Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանն այսօր դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման, և ազատ արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...