ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում շարունակվում են անտառային հրդեհները. 120 հազար մարդ տարհանվել է
Կանադայում վիճակը շարունակում է լարված մնալ: Հայտնում են տեղի լրատվականները:
Անտառային հրդեհների պատճառով ԱՄՆ-ի արևելքում գտնվող մի շարք դպրոցներ չեղարկել են բացօթյա դասընթացները: Որոշ ավիաընկերություններ հետաձգել են թռիչերը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թվիթերյան իր էջում գրել է, որ 600 ԱՄՆ հրշեջներ, աջակցող անձնակազմ և հատուկ սարքավորումներ են ուղարկվել Կանադա: Մասնագետները բնակիչներին հորդորում են մնալ տանը, քանի որ դրսում ժամանակ անցկացնելը կարող է շնչառական խնդիրներ առաջացնել` մթնոլորտում առկա մանր մասնիկների բարձր մակարդակի պատճառով:
Ծուխն այնքան թանձր է օդում, որ Նյու Յորքի հայտնի երկաթգիծը գրեթե կորել է մարդկանց տեսադաշտից: Քաղաքն ամբողջովին պատվել է ծխով:
Բնակիչների մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Վիճակն այնքան սրված է, որ մարդիկ դրսում սկսել են բժշկական դիմակներ կրել: Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտարարել է, որ նահանգի որոշ հատվածներում օդի աղտոտվածության ցուցիչը նորմայի ցուցանիշից բարձր է 8 անգամ: Անտառային հրդեհների պատճառով այրվել է մոտ 3,8 միլիոն հեկտար տարածք: Ավելի քան 120 հազար մարդ տարհանվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչն է եղել պատճառը. Իոաննիսյանը` Գրիգոր Լուսավորչ փողոցում ավտոմեքենայի շուռ գալու մասին
Գրիգոր Լուսավորչի վրա ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին այցելել է Խերսոնի մարզ
Զելենսկին այցելել է Ուկրաինայի Խերսոնի մարզ և ուսումնասիրել Կախովկա հիդրոէլեկտրական ամբարտակի ճեղքման հետևանքները: Հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիվոստոկում հորդառատ անձրևների պատճառով մի քանի շրջաններ ջրի տակ են անցել
ՌԴ-ի Վլադիվոստոկ քաղաքում հորդառատ անձրեւների պատճառով մի քանի շրջաններ ջրի տակ են անցել, որոշ փողոցներում ջուրը մինչեւ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոկիոյի օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ
Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ, դրանից հետո որոշ թռիչքներ հետաձգվել են:&...