Պոլսահայ համայնքը դատի է տվել «հայի վիժվածք» ասած թուրք հոգևորականին

Պոլսահայ համայնքից փաստաբան Սիմոն Չեքեմը Ստամբուլի գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել Ստամբուլի մզկիթներից մեկում քարոզի ժամանակ «հայ վիժվածք» արտահայտությունն օգտագործած իմամի վերաբերյալ: Այս մասին  գրում է Ermenihaber.am-ը: 

 

Պոլսահայ փաստաբանը դատախազությունից պահանջել է, որ իմամը պատժվի ժողովրդիի մեջ ատելություն ու թշնամանք հրահրելու, խտրականության, նվաստացման, վիրավորանքի և սպառնալիքի համար:  Սիմոն Չեքեմն իր միջնորդության մեջ ասել է. 

 

«Կասկածյալի կողմից հնչեցված այս խոսքերը հայ ազգության մասին, որի անդամն եմ ես, հասարակությանը դրդում են ատելության, խտրականության ու թշնամանքի։ Բացահայտ խտրականություն և ատելություն պարունակող բառերը ատելության խոսքի վրա հիմնված հանցագործություն են»:

 

 Չեքմեքը նշել է, որ տեղի ունեցածը համապատասխանում է Թուրքիայի քր. օրենսգրքի 216/2 կետին և պատժվում է վեց ամսից մեկ տարի ժամկետով:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ