
Թուրքիայի դեսպանատունը զգուշացրել է Ադրբեջանում գտնվող թուրքերին

Բաքվում Թուրքիայի դեսպանատունը դիմել է Ադրբեջանում բնակվող իր երկրի քաղաքացիներին՝ կապված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ։ Այս մասին գրված է դեսպանատան թվիթերյան էջում: Ըստ գրառման` մայիսի 20-ին և 21-ին դեսպանատանը կտեղադրվի 4 քվեատուփ, իսկ մայիսի 22-ին՝ մեկ քվեատուփ։
«Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանում Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունը կանցկացվի մայիսի 20-22-ը՝ Բաքվում գտնվող դեսպանատան, ինչպես նաև Գանձակում (Գյանջայում) և Նախիջևանում գլխավոր հյուպատոսությունների շենքերում»։
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլի անցակցման օրը մայիսի 28-ին է: Թուրքիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: