Աշոտ Փաշինյանն է ավտոյից ընկել մեքենայի վրա․ Աստղիկ Գալեյան

Բացարձակ ոչ մի ռեպլիկ էլ չի հնչել, զարմանում եմ մեր զսպվածության վրա, որ ոչ մի բան չի հնչել։ Այս մասին ասել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի ծնող Աստղիկ Գալեյանը, որը ՀՀ քննչական կոմիտեի բաժնի մոտ էր։

 

ՔԿ է բերման ենթարկվել Գայանե Հակոբյանը, որը ձերբակալված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։ 

 

Աստղիկ Գալեյանը նաև հերքեց Աշոտ Փաշինյանի այն պնդումը, որ «Տոյոտա» մակնիշի մեքենան իրեն վրաերթի է ենթարկել։ «Իրեն վրաեթրի չի ենթարկել։ Ինքն է ավտոյից ընկել մեքենայի վրա։ Ի՞նչ աներ, եթե չարգելակեր, այն ժամանակ կմտներ մեքենայի տակ։ Տեսանյութը կա, թող մի հատ լավ դնեն, նայեն։ Կամ իրենց երեխային ինչո՞ւ են մենակ թողում փողոց, որ գիտեն այսքան ծնող կա, ում երեխան Եռաբլուրում է, տարբեր պանթեոններում է։ Թող, մեկին դնեն իր հետևից քայլող»,- ասել է նա։ 

 

Նա նաև ասել է․ «Ի՞նչ պատասխան են տալու Գայանե Հակոբյանի աղջկան»։

Քաղաքականություն