18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը տրոլեյբուսի դիմաց դաժան ծեծի է ենթարկել սիրուհուն, ապա դանակահարել հիվանդանոցում․ ՌԴ
Սանկտ Պետերբուրգում ոչ ադեկվատ տղամարդը երկու անգամ հարձակվել է սիրելիի վրա: Այս մասին գրում է Kp.ru-ն։
Առաջին անգամ նա դաժանաբար ծեծի է ենթարկել կնոջը փողոցում՝ վերջինիս քարշ տալով դուրս հանելով տրոլեյբուսից, ինչից հետո դիմել է փախուստի։
Լրատվամիջոցը գրում է, որ 42-ամյա տղամարդը այդքանով չի սահմանափակվել. Ընդամենը մի քանի ժամ հետո նա գնացել է հիվանդանոց, որտեղ հոսպիտալացվել է իր 39-ամյա սիրեցյալը և դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա մեջքին ու ձախ ուսին, ինչից հետո կրկին դիմել է փախուստի։
Այնուամենայնիվ, նույն օրը հանցագործին բերման են ենթարկել։ Տղամարդուն տարել են ոստիկանական բաժանմունք՝ նրա արարքի դրդապատճառները պարզելու համար։ Տուժածն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է։