ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս ֆուտբոլիստը՝ խոշոր ավտովթարի հեղինակ. նա մահացել է
ՌԴ Օդինցովո քաղաքային շրջանում մայիսի 12-ի գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Nissan GT-R-ի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել արգելապատնեշին։ Մեքենան վերածվել է մետաղի կույտի:
Վթարից հետո վարորդը դեպքի վայրից ծայրահեղ ծանր վիճակում անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են ավելի քան 10 ժամ, սակայն ապարդյուն. մարզիկի մոտ ախտորոշվել է գանգի, կողոսկրերի և ազդրի կոտրվածք, ինչպես նաև հեմոպնևմոթորաքս։ Հիվանդանոցում վարորդը մահացել է:
Մի շարք լրատվամիջոցներ, հայտնել են, որ ղեկին «Սպարտակի», «Խիմկիի» և «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ 32-ամյա Ալեքսանդր Կարակինն է եղել:
Կա նաև տեղեկություն, որ նրա հետ մեքենայում ևս մեկ մարդ է եղել: Վերջինս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Նշվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել փողոցային ավտոարշավի ժամանակ: