ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլուզվել է Ֆիննական Էսպոո քաղաքի հետիոտնային կամուրջը. կա 27 վիրավոր, այդ թվում երեխաներ

Ֆիննական Էսպոո քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել, փլուզվել է ժամանակավոր հետիոտային կամուրջը։ Այս մասին հայտնել է շրջանի փրկարար ծառայությունը։ Տուժածների ընդհանուր թիվը 27 է, որոնց մեծամասնությունը ցածր դասարանի դպրոցականներ են: 

«Տապիոլայում (Էսպոո) դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ փլուզվել է ժամանակավոր հետիոտն կամուրջը։ Տուժածների ընդհանուր թիվը 27 է»,- նշվում է փրկարարների հաղորդագրությունում:

Փլուզման հետևանքով 15 մարդ, մեծամասամբ վերջույթների կոտրվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ:

Ֆիննական ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածներից շատերն այդ շրջանի հանրակրթական դպրոցի աշակերտներ են։