ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարատովում՝ քաղաքային զբոսայգում, ծառն ընկել է մարդկանց վրա. զոհեր կան

Սարատովում՝ քաղաքային զբոսայգում, ծառն ընկել է մարդկանց վրա: Հաղորդվում է, որ  միջադեպի հետևանքով մահացել է մի կին և երեխա։ Այս մասին երեքշաբթի օրը Telegram-ի իր ալիքում հայտնել է Սարատովի մարզի կառավարության բնակչության անվտանգության ապահովման վարչության պետ Յուրի Յուրինը։ Տեղեկատվությունը փոխանցում է ТАСС-ը: 

 

«Ժամը 14:35-ին  112 ծառայությանն հաղորդագրություն է ստացվել, որ Օկտյաբրսկի թաղամասում քաղաքային զբոսայգում ծառ է ընկել մարդկանց վրա, միջադեպի հետևանքով կին և երեխա են մահացել»։ Յուրինը գրել է՝ հավելելով, որ դեպքի վայր է մեկնել անձամբ նահանգապետ Ռոման Բուսարգինի անունից։

 

Ավելի ուշ մարզային կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ միջադեպի հետեւանքով տուժել է նաեւ երեք մարդ։ 

 

«Եվս մեկ կին և երկու անչափահաս վիրավորվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մարզի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է կազմակերպել տուժածների համար անհրաժեշտ բոլոր բուժօգնությունը։

 

Դեպքի հանգամանքները պարզվում են։