Բաբկեն Թունյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Անկարա
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Բաբկեն Թունյանի գլխավորությամբ, մեկնելու է Անկարա։ Այս մասին Թունյանը հայտնեց ԱԺ նիստի ժամանակ։
«Վաղը չէ մյուս օրը (մայիսի 4-ին) սևծովյան պատվիրակության անդամներով մեկնելու ենք Թուրքիա` Անկարա։ Այնտեղ մեզ բավականին բարդ օրակարգ է սպասվում»,– ասաց Թունյանը։
Նա, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, փորձեց պարզել, թե ինչու ինքը չի մեկնում Թուրքիա, քանի որ կարող էր բարձրաձայնել իր մտահոգությունները, օգնել, որպեսզի հայկական կողմի տեսակետն առաջ տարվեր։
Նշենք, որ մինչ այդ էլ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու է Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը ԱԳ նախարարի պատվիրակության կազմում գնում Ադրբեջանի հետ բանակցությունների։
Գեղամյանը վստահ է` այդ քայլով շաղկապվում են Ադրբեջան–Թուրքիա բանակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...