Արցախում իրականացվող ստորագրահավաքն, իմ կարծիքով, ավելորդություն է․ Աղազարյան
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Արցախում կազմակերպված ստորագրահավաքի և «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ։
«Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իր անկախության մասին հայտարարել է, պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ։ Սրանք արդեն ավելորդություններ են իմ կարծիքով։ Այսօր Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է, պետք է բոլորս լծվենք իր բնակիչների, մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքին օժանդակելու համար, թե չէ ժողովուրդն ինքնորոշվել է, իր անկախության մասին հայտարարել է, երկար տարիներ է այդ ամեն ինչը այդպես»։
Լրատվամիջոցի այն հարցին, թե Աղազարյանն այդ ստորոգրահավաքն ավելորդությո՞ւն է համարում, պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ այլ խնդիրների լուծման վրա։ Արցախի ժողովուրդը ունի իր իշխանությունը և իր իշխանությունը կարող է ձայնը բարձրացնի տարբեր ատյաններում, ինչպես և անում է։ Սա մի հարց է, մեկ այլ հարց է Ադրբեջանի թշնամական կեցվածքը։ Մի անգամ էլ ասենք անկախացել ենք, էլի ասենք անկախացել ենք, մի քիչ էլ ենք անկախացել, ավելի ենք անկախացել, իմաստը ո՞րն է»
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի վրա կառուցված կամրջի սահմանին Ադրբեջանի կողմից սահմանային անցակետ տեղադրելու օրվանից արցախահայ երիտասարդության շրջանում սկսվել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, որը Արցախի ողջ բնակչության անունից պահանջագիր է հրապարակել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ՌԴ նախագահին՝ նաև որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, ՀՀ վարչապետին: Կազմակերպվել է նաև ստորագրահավաք:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարը Լենցովի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Այս մասին գրում...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
Թուրքիա կմեկնի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնել են ԱԺ նախագահի մամուլի ծառայու...
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...