Էրդողանը հայտարարել է Սիրիայում «ԻՊ» առաջնորդին վերացնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT TÜRK հեռուստաալիքի եթերում հայտարարել է թուրքական հետախուզության կողմից Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու ալ-Հուսեյն ալ-Քուրեյշիի լիկվիդացման մասին։
«Թուրքիայի ազգային հետախուզությունը երկար ժամանակ հետևում է ԻՊ առաջնորդ Աբու ալ-Հուսեյն ալ-Քուրեյշիին: Այս անձը լիկվիդացվել է նախօրեին Սիրիայում՝ թուրքական հետախուզության կողմից իրականացված գործողության արդյունքում»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Սիրիայում ԻՊ-ի առաջնորդի հնարավոր վերացման մասին, որը ահաբեկչություններ էր ծրագրել Մերձավոր Արևելքում և Եվրոպայում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...
Մանրամասներ՝ Միրզոյան-Բայրամով բանակցություններից
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջ...
Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպման մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման ավարտից հետո թվիթ է արել ու ամփոփել այսօրվա...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հա...