Բլինքենի, Միրզոյանի և Բայրամովի մասնակցությամբ հանդիպումները կլինեն փակ ձևաչափով

Հայտնել էինք, որ  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

 

Հաղորդվում է, որ հանդիպումները մամուլի համար փակ են լինելու։ 

 

Լրացուցիչ տեղեկացնում են նաև՝ այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սկզբում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, այնուհետև տեղի կունենա նաև Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։