Հայկական արմատներով ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն ծրագրում է այցելել Հայաստան
Ամերիկացի հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Գլենդելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ խոսել է իր ընտանիքի պատմությունից։
«Իմ տատիկի մայրը փրկվել է ցեղասպանությունից, ուստի ես այսօր կարող եմ պատմել նրա պատմությունը: Սակայն քանի նման պատմություն չի լսվել, և քանի մարդ չգիտի հայերի պատմությունը»,- Fox 11-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ նշելով նման պատմությունների կարևորությունը։
«Վայրագությունները շարունակում են տեղի ունենալ նաև հիմա», – ասել է Մանգանիելոն ՝ նկատի ունենալով Արցախում տիրող իրավիճակը:
«Մայրս հայ էր, այնպես որ այդ հիմքի վրա եմ ես մեծացել: Ես մեծացել եմ խաղողի տերևների, լահմաջոյի, սուջուխի, փլավի և թաբուլեի ուտեսների վրա։ Դա իմը չէ, բայց ես դրանք տոննաներով եմ կերել: Եվ մայրս հենց դա էր պատրաստում մեզ համար», – ասել է դերասանը:
Մանգանիելոն խոստովանել է, որ մինչ այժմ Հայաստանում չի եղել, սակայն «ծրագրում է շուտով եղբոր հետ գալ նոր նախագծի հետ կապված, որի վրա նա աշխատում է»:
«Ես միշտ հպարտ կլինեմ այն ամենով, ինչի միջով անցել է իմ մեծ տատիկը, որպեսզի կարողանամ այստեղ լինել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է հպարտանա իր նախնիներով և այն ամենով, ինչ նրանք արել են, որ մենք բոլորս կարողանանք լինել այստեղ», – եզրափակել է հոլիվուդյան դերասանը:
Ապրիլի 24-ին լրացավ 20 – րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Այդ օրը հայերը և ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին, որը խլեց ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձ...
Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Երեւանի հյուրանոցներից մեկում երեկ կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալը կնոջ որդին է: Armlur.am...
Ինչ անշարժ գույք են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում․ «Փաստինֆո»
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Տեղեկությունը պաշտոնապես «Փաստինֆո»-ի գրավոր...
Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո փայլուն օրինակ է․ Հռոմի Պապ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 26-ին Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում մասն...