Դիտարկում են ՌԴ արտահանումների տոտալ արգելքի հարցը
Ուկրաինայի մի շարք առանցքային դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, դիտարկում են Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը: Տեղեկությունը փոխաանցում է Bloomberg-ը: G7-ի երկրների պաշտոնյաներն այդ գաղափարը քննարկում են Ճապոնիայում մայիսին կայանալիք G7-ի առաջնորդների գագաթաժողովի նախաշեմին:
Ըստ աղբյուրի` առաջարկը դեռ քննարկվում է և կարող է փոխվել:
Նման մոտեցումը կարող է ամբողջությամբ փոխել պատժամիջոցների գործող ռեժիմը՝ արգելելով որևէ բան վաճառել Ռուսաստանին, բացառությամբ թույլատրված ապրանքների փոքր ցանկի: Ներկայիս կանոններով՝ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը գործում է ճիշտ հակառակ ձևով – ցանկացած արտահանում լռելյայն թույլատրվում է, իսկ սահմանափակումները գործում են միայն առանձին դեպքերում։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...