![Վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի. Գարեգին Բ](https://auroranews.am/storage/img/base_image/old/6ee8b5680f044c29adf6e3a578eb5d90.webp)
Վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի. Գարեգին Բ
![Վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի. Գարեգին Բ](https://auroranews.am/storage/img/base_image/old/6ee8b5680f044c29adf6e3a578eb5d90.webp)
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր հայտարարության մեջ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին․ մենք հայրական հորդոր ենք ուղղել և այն չի կարող ժամանակով սահմանափակված լինել։ Այսօր այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Այս մասին գրում է 24news-ը:
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի և խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ են հանդիսացել նշված պատգամի փոխանցման համար»,- ասել է Վեհափառ Հայրապետը։
«Դժբախտաբար, տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ մտահոգիչ, Արցախի կարգավիճակի հետ առնչվող սխալ և անընդունելի արտահայտություններ են հնչում։ Մտահոգիչ է նաև մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, և այստեղ մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։ Այս խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով»,- զրույցի ընթացքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։