Տեղն ամենալավ պատրաստված համայնքն է, այնտեղ զինանոց կա. պատգամավոր
Սյունիքի մարզի Տեղ համայնքն ամենալավ պատրաստվածն է. այնտեղ կա զինանոց, և որևէ բանի խնդիր չունեն։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը` հավելելով, որ սահմանապահ գյուղում քաղաքացիական բնակչությունը պետք է պատրաստ լինի ամեն իրավիճակի։
«Երբ պաշտպանական խնդիր է լինում, գյուղը պետք է իր ռազմավարական ծրագիրն ունենա` ով ինչ պետք է անի։ Իհարկե, գյուղն էլ է ներգրավվում պաշտպանական գործողություններում։ Տեղում կա զինանոց, այնտեղ զենքի խնդիր չկա. յուրաքանչյուր տղամարդ գիտի` որոշակի պատերազմական իրավիճակի ժամանակ ինչ է անելու։ Սա վերջին 2 տարիների ընթացքում է ստեղծվել։ Մյուս համայնքները պետք է Տեղի օրինակը վերցնեն»,–նշել է Խաչատրյանը։
Նրա խոսքով` ամեն զենքի վրա անուն, ազգանուն կա, և գյուղացիները գիտեն` եթե կարիքը լինի, զինանոցի որ դարակում է իր զենքը և ուր պետք է ինքը կանգնի։ Խաչատրյանը շեշտեց` սահմանը պաշտպանում են կա՛մ սահմանապահ զորքերը, կա՛մ մեր ԶՈւ–ն, գյուղացին սահմանը չի պաշտպանում, ինչի համար էլ գյուղացիներին հիմա զենք չի բաժանվել։
Ըստ Խաչատրյանի` Տեղ գյուղում Ադրբեջանի սադրանքից հետո ստեղծված իրավիճակին, այնտեղ հարաբերականորեն խաղաղ վիճակ է, սակայն ինժեներական աշխատանքները երկուստեք ընթանում են:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով 4 զինծառայող էր զոհվել, 6-ը` վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...