Առողջապահության նախարարը կոչ է անում չնչին հարցերով չզանգել շտապօգնություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խնդրում է չնչին հարցերով չզանգել շտապօգնություն: Այս մասին ԱԺ-ում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ խնդիր է, երբ կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության «դիսպետչերը» կարող է մերժել կանչը:
«Ստացվում է՝ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր ու մենք ունենում ենք կարևոր դեպքերի բացթողում և անկարևոր դեպքերի սպասարկում։ Այս պահին աշխատանքներ են տարվում այդ հստակ ուղեցույցերի մշակման ու ամբողջ դիսպետչերական կորպուսի վերապատրաստման առումով։ Ուզում եմ քաղաքացիներին հիշեցնել, որ ամեն մեկի կողմից անհարկի կանչը գուցե ինչ-որ մեկի կայնքի հաշվին է արվում։ Ուղղակի ներարկում անելու, ճնշում իջեցնելու համար կարիք չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը»,-նշել է Ավանեսյանը:
Նախարարն ավելացրել է, որ աշխատանքներ են տարվում շտապօգնության մարզային քարտեզագրումը փոխելու ուղղությամբ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի շտապօգնության աշխատանքը։
Նմանատիպ հոդվածներ
Սոթքում ինչ իրավիճակ է. համայնքապետը հայտնում է
Սոթքում ամեն բան իր հունով ընթանում է, բնակչությունն իր աշխատանքներով է զբաղված։ Auroranews-ի հետ զրույցում հայտնե...
Դասղեկը երեխային հոգեկան հիվանդ է անվանել, հղի մորը քաշքշել են․ «Առավոտ»
Ապրիլի 20-ին բաժին է հրավիրվել Գեղադիր գյուղի բնակչուհի Լ. Հ-ն, որը հաղորդում էր տվել, թե ապրիլի 19-ին որդուն՝ Ս. Վ.-ին,...
ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:&...
Միջազգային դատարանը կասեցրել է Ադրբեջանի դեմ Հայաստանի հիմնական հայցի քննությունը
Միջազգային դատարանը կասեցրել է Ադրբեջանի դեմ Հայաստանի հիմնական հայցի քննությունը: 2023 թվականի ապրիլի 21-ին ադրբեջանակա...