«Ջալալ Հարությունյանը համաձայնություն տվել է ներկա լինելու քննիչ հանձնաժողովի նիստին»․ Քոչարյան
ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
«Ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, և այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի և ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը։ Նա համաձայնություն տվել է ներկա լինելու քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու հարցերին», - ասաց Քոչարյանը։
Նա նշեց` հանձնաժողովում ընտրել են հրավիրվող պաշտոնյաների հերթականությունը. իրենց հարցերին պետք է պատասխանի նաև երկրի թիվ մեկ պաշտոնյան։
«Շատ քիչ մարդիկ են, որ հանձնաժողովի նիստին ներկայանալու համաձայնություն չեն տվել, օրինակ` Տիրան Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, որը տարբեր հարթակներում խոսում է բանակցային գործընթացների մասին, բայց հիմնական հարթակը, որտեղ արժեր, որ նա գար ու խոսեր, դա քննիչ հանձնաժողովն է։ Ինչպես ասաց Զոհրաբ Մնացականյանը, այս հարթակից չօգտվելը կլինի ախմախություն»,– նշեց Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Կարող եմ ապացուցել, որ միջանցք չեմ խոստացել»․ Փաշինյան
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վա...
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ ուղղված Բաքվին և Երևանին
Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ կոնտինգե...
«Իրադրությունն իսկապես բարդ է». Պեսկովը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու մասին
Ռուսաստանը շարունակում է միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն իրավիճակը հեշտ չէ: Ընդ որում Բաքուն և Երևանը պ...
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...