Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 14-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին հրավիրել է և մեղադրանք առաջադրել, որից հետո նրան նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այն է՝ խուլիգանություն ու խուլիգանական դրդումներով մարդու առողջությանը թեթև վնաս պատճառելը»:
Հիշեցնենք՝ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։
Ազգային ժողովն էլ 65 կողմ ձայնով համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...